Քաղաքական

09.07.2021 15:39


Հրավիրում եմ ՀՔԾ ուշադրությունը, Արման Բաբաջանյանը ուղղակի սպառնում է ՍԴ բոլոր դատավորներին. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Հրավիրում եմ ՀՔԾ ուշադրությունը, Արման Բաբաջանյանը ուղղակի սպառնում է ՍԴ բոլոր դատավորներին. Արամ Վարդևանյան (տեսանյութ)

Այն, որ Վահե Գրիգորյանը կանխակալ վերաբերմունք ունի, դա բոլորին է հայտնի, ադ թվում նաև իրեն: Այս մասին մեզ հետ զրույցում ՍԴ նիստի ընդմիջման ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

Նա անդրադարձավ ՍԴ դիմաց տեղի ունեցած ակցիային և հրավիրեց ՀՔԾ ուշադրությունը: «Դեռևս ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ուղիղ կերպով սպառնում է ՍԴ դատավորներին՝ ասելով, որ նրանց դեմ քրեական գործեր կհարուցվեն և այլ և այլն, պարզապես հիշեցնեմ, որ ՀՔԾ-ն Արմեն Գևորգյանի նկատմամբ գործ էր հարուցել միայն Վիկիլիքսի նյութի հիման վրա, իբրև թե նա միջամտել էր ՍԴ դատավորի գործունեությանը, հիմա հետաքրքիր է՝ այս դեպքում ինչ են անելու»,-ասաց նա:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը