Աշխարհ

12.07.2021 14:10


«Դա կախարդական էր». միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն իր ընկերության ստեղծած տիեզերանավով տիեզերք թռչելուց հետո կիսվել է տպավորություններով (տեսանյութ)

«Դա կախարդական էր». միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնն իր ընկերության ստեղծած տիեզերանավով տիեզերք թռչելուց հետո կիսվել է տպավորություններով (տեսանյութ)

Միլիարդատեր, Virgin Galactic տիեզերական ընկերության հիմնադիր Ռիչարդ Բրենսոնն իր իսկ ընկերության ստեղծած Unity տիեզերանավով տիեզերք թռչելուց հետո կիսվել է տպավորություններով, գրում է Virgin-ը:

Հիշեցնենք, որ Ռիչարդ Բրենսոնը երեկ դեպի տիեզերք անդրանիկ թռիչքից հետո վերադարձել է Երկիր: Նա և մյուս ուղևորները բարձրացել են 88 կմ բարձրության վրա և մի քանի րոպե անցկացրել անկշռության մեջ: Ամբողջ թռիչքը տևել է մեկ ժամից մի փոքր ավելի: Տիեզերանավի անձնակազմը բաղկացած է եղել 4 հոգուց:

«Ես մանկուց երազել եմ այս պահի մասին, բայց ոչինչ չէր կարող ինձ նախապատրաստել տիեզերքից Երկրի տեսարաններին: Դա կախարդական էր»,-պատմել է նա:

70-ամյա Բրենսոնն իր երախտագիտությունն է հայտնել ընկերության բոլոր աշխատակիցներին, որոնք մասնակցել են նախագծի իրականացմանը, և նրանց, ովքեր ուղղակի աջակցել են Virgin Galactic-ին: Նա առանձնակի շնորհակալություն է հայտնել կնոջը, երեխաներին, թոռներին և բոլոր ընկերներին:

«Ես սիրում եմ ձեզ»,-ասել է նա:

Տիեզերք թռչելու հարցում առաջինը լինելու համար պայքարում Բրենսոնն առաջ է անցել Forbes-ի իր մրցակիցներից՝ Ջեֆ Բեզոսից և Իլոն Մասկից: Ի դեպ, նրանք արդեն շնորհավորել են նրան բարեհաջող թռիչքի կապակցությամբ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը