Աշխարհ

13.07.2021 11:01


Գելենջիկի հյուրանոցներից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 մարդ, վնասվել են նաև մոտակայքում կայանված մեքենաները (տեսանյութ)

Գելենջիկի հյուրանոցներից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 մարդ, վնասվել են նաև մոտակայքում կայանված մեքենաները (տեսանյութ)

Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի երկրամասի Գելենջիկ քաղաքի հյուրանոցներից մեկում գազի պայթյունի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 մարդ, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով արտակարգ իրավիճակների ծառայության աղբյուրին։

«Պայթյունը տեղի է ունեցել մասնավոր հյուրանոցի խոհանոցում, որի հետևանքով զոհվել է 1 և վիրավորվել 3 մարդ»,-հայտնել է աղբյուրը և հավելել, որ ենթադրաբար մի կին մնացել է փլատակների տակ։

Դեպքը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող 4-հարկանի հյուրանոցում, որի հետևանքով վնասվել են նաև մոտակայքում կայանված մեքենաները։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը