Աշխարհ

16.07.2021 10:30


Ողբերգություն Թբիլիսիում. տղամարդը բնակիչների աչքի առաջ սպանել է իր քրոջ փեսացուին

Ողբերգություն Թբիլիսիում. տղամարդը բնակիչների աչքի առաջ սպանել է իր քրոջ փեսացուին

Թբիլիսիի ծայրամասում գտնվող Գլդանի թաղամասում բնակիչների աչքի առաջ մոտ 35 տարեկան տղամարդու են կրակել, որի հետևանքով տղամարդը մահացել է, հայտնում է sputnik-georgia.ru-ն՝ Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով:

Գերատեսչությունում նշել են, որ ենթադրյալ մարդասպանի ինքնությունը պարզվել է, աշխատանքներ են տարվում նրան ձերբակալելու համար:

Քննությունը տարվում է Վրաստանի ՔՕ երկու հոդվածով՝ կանխամտածված սպանություն և ապօրինի զենքի ձեռքբերում և պահում: Այս հանցագործության համար առավելագույն պատիժը 15 տարվա ազատազրկումն է:

Բնակիչների պատմելով՝ տղամարդու վրա հարձակումը տեղի է ունեցել բնակելի բազմահարկ շենքից ոչ հեռու՝ իրենց աչքի առաջ: Ականատեսների համաձայն՝ տղամարդուն սպանել է իր հարսնացուի եղբայրը՝ որովայնի շրջանում մեկ կրակոցով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը