Աշխարհ

17.07.2021 12:46


Չավուշօղլուն նշել է, որ Արցախյան պատերազմից հետո «Զանգեզուրի միջանցքով» հաղորդակցության հնարավորություն է ստեղծվել

Չավուշօղլուն նշել է, որ Արցախյան պատերազմից հետո «Զանգեզուրի միջանցքով» հաղորդակցության հնարավորություն է ստեղծվել

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն կոչ է արել հայտնի Մետաքսի ճանապարհին գտնվող երկրներին` քայլեր ձեռնարկել համագործակցության խորացման համար, այդ թվում՝ զարգացած տրանսպորտային միջանցքների ստեղծման միջոցով:

«Մետաքսի ճանապարհը դարերի ընթացքում առանձնահատուկ նշանակություն է ունեցել մեր երկրների համար: Եկել է ժամանակակից Մետաքսի ճանապարհի զարգացման ժամանակը»,-ասել է Թուրքիայի դիվանագիտության ղեկավարը «Կենտրոնական և Հարավային Ասիա. տարածաշրջանային կապ. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով խորհրդաժողովսւմ, որն անցկացվել է Տաշքենդում:

Չավուշօղլուն շեշտել է, որ երկրների համատեղ ջանքերը կմոտեցնեն մարտահրավերների ու սպառնալիքների վերացումը:

«Թուրքիան ձգտում է խթանել տարածաշրջանային համագործակցությունը՝ նպաստելով եռակողմ երկխոսության մեխանիզմների ներգրավմանը Աֆղանստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Իրանում, Պակիստանում և Թուրքիայում: Թյուրքական խորհուրդը նաև տարածաշրջանային համագործակցության հեռանկարային մոդել է դարձել»,-ասել է թուրքական դիվանագիտության ղեկավարը:

«Եվրասիայում իրական խաղաղության ուղին անցնում է Աֆղանստանով: Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ այդ երկրում խաղաղ գործընթացին: Անկարան պատրաստ է շարունակել ապահովել և կառավարել Քաբուլի Համիդ Քարզայի անվան միջազգային օդանավակայանը, որը համապատասխանում է եղբայրական աֆղան ժողովրդի շահերին»,-ասել է թուրք նախարարը:

Չավուշօղլուն ուշադրություն է հրավիրել նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: Նա նշել է. «Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Զանգեզուրի միջանցքով տրանսպորտային հաղորդակցության հնարավորություններ կան: Այս միջանցքը չափազանց կարևոր է նաև Կովկասում իրավիճակի կարգավորման համար»:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը