Քաղաքական

18.07.2021 15:48


«Հայաստան» դաշինքը կքննարկի ՍԴ-ի որոշումը եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը. Վարդևանյան

«Հայաստան» դաշինքը կքննարկի ՍԴ-ի որոշումը եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը. Վարդևանյան

«Հայաստան» դաշինք կքննարկի Սահմանադրական դատարանի` ընտրություններն անվավեր չճանաչելու որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում բողոքարկելու հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը` անդրադառնալով ՍԴ–ի կայացրած որոշմանը։

Երեկ Սահմանադրական դատարանը ուժի մեջ թողեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը, այսինքն` մերժեց դիմող 4 քաղաքական ուժերի բողոքները ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու առնչությամբ։

«Մեր կողմից ներկայացրած փաստերն ընտրությունների խախտումների վերաբերյալ ակնհայտ էին, սակայն ՍԴ կողմից ընդունած որոշումն առավել քան կանխատեսելի էր մեզ համար։ ՍԴ որոշումը վճռականության պակասի հարցն էր, սակայն դրանից ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները չեն վերանում»,–ասաց Վարդևանյանը։

Նրա խոսքով` ՍԴ նիստերի ընթացքում և առհասարակ մթնոլորտն այնպիսին է, որ «տանում էր դատավորների ճնշման»։

Հիշեցնենք, որ ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկել է 4 քաղաքական ուժ: Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում են նույն հարցին:

Այս խորագրի վերջին նյութերը