Քաղաքական

19.07.2021 08:33


Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ռուս խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել Լեռնային Ղարաբաղում. ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է իր առաջադրանքների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում, խաղաղապահները հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա վերահսկողություն են իրականացում 27 դիտակետում: Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկագրում:

Հաղորդվում է, որ խաղաղապահներն Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյուն են ուղեկցել տեղաշարժի ժամանակ. 4-ը Լաչինի միջանցքով հյուսիսային և հարավային ուղղություններով, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար ուղղությամբ, մեկն էլ՝ հակառակ:

Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների տեղաշարժը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը