Քաղաքական

20.07.2021 10:37


Մինչև ժամը 02։00-ն ադրբեջանական զինված ուժերը շարունակել են գնդակոծել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը

Մինչև ժամը 02։00-ն ադրբեջանական զինված ուժերը շարունակել են գնդակոծել Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը

Հուլիսի 19-ի ուշ երեկոյան և 20-ի գիշերը, մինչև ժամը 02։00, ադրբեջանական զինված ուժերը շարունակել են հրաձգային զինատեսակներից, առանց ականանետերի կիրառման, գնդակոծել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերը:

Մի քանի ժամ տևած ինտենսիվ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմից հրազենային վիրավորում է ստացել Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը, ով այդ պահին կազմակերպում էր ադրբեջանցիների գործողությունների արդյունքում տեղանքում բռնկված հրդեհը մարելու աշխատանքները։

ՀՀ զինված ուժերը հայտարարում է, որ շփման գծի որևէ փոփոխություն թույլ չի տալու։

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը