Աշխարհ

22.07.2021 12:00


Խոջալուում երկու ադրբեջանցի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ականի պայթյունից

Խոջալուում երկու ադրբեջանցի տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել ականի պայթյունից

Խոջալուի շրջանում շինարարական ընկերության ադրբեջանցի երկու աշխատակից վիրավորվել են ականի պայթյունից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Թահիր Մահմուդովի եւ Յասին Մեհրալիեւի ոտքերի տակ պայթել է հակահետևակային ականը, և նրանք տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Այս խորագրի վերջին նյութերը