Լրահոս

20.06.2011 13:32


Բախվել են պատին

Բախվել են պատին

Հունիսի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 02.00-ին 27-ամյա Աշոտ Վ.-ի վարած «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան Սարալանջի փողոցում բախվել է ճամփեզրի պատին,  ինչի հետևանքով ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

* * *

Հունիսի 19-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 23.00-ին 28-ամյա Ռուզաննա Զ.-ի վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան Հյուսիսային պողոտայի թիվ 1 շենքի մոտ բախվել է գետնանցումի պատին:

Պատահարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը