Քաղաքական

26.07.2021 11:21


Մառախուղի պատճառով կորած ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են ռուս գործընկերների միջնորդությամբ. ՊՆ

Մառախուղի պատճառով կորած ՀՀ ԶՈՒ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են ռուս գործընկերների միջնորդությամբ. ՊՆ

Հուլիսի 14-ին մառախուղի պատճառով կորած զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են։

«Դեռ նորություն չկա: Աշխատանքները, այդ թվում նաև ռուս գործընկերների միջնորդությամբ, շարունակվում են»,-Aysor.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ քննարկվում է Ա. Նալբանդյանի և Ա. Տոռոզյանի՝ ադրբեջանական տարածքում հայտնվելու հավանականությունը։

Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Այս խորագրի վերջին նյութերը