Աշխարհ

26.07.2021 14:21


Վրաստանում կորոնավիրուսի 1264 նոր դեպք է հաստատվել

Վրաստանում կորոնավիրուսի 1264 նոր դեպք է հաստատվել

Հուլիսի 26-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1264 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1665 մարդ, մահացել է 26 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 404 023, այստեղից ապաքինվել է 374 753 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 714:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 19 375 փորձարկում, այդ թվում 9 807-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 9 568-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 6.52% է, վերջին 14 օրվանը՝ 5,73%, վերջին 7 օրվանը՝ 6.44%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 404 339 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1 572 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 62 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 247 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 1 737 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը