Լրահոս

20.06.2011 14:20


Հայաստանի իշխանությունները մոտեցում չունեն ադրբեջանահայության և փախստականների խնդրի վերաբերյալ

Հայաստանի իշխանությունները  մոտեցում չունեն ադրբեջանահայության և փախստականների խնդրի վերաբերյալ

Այսօր փախստականների միջազգային օրվա առթիվ «Հենարան» ակումբում լրագրողների հետ են հանդիպել ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, ադրբեջանահայերի համագումարի կազմկոմիտեի անդամներ Նիկոլայ Բաբաջանյանը և Արարատ Ծատուրյանը։

Ն. Բաբաջանյանը նշել է, որ Հայաստանն իր ուշադրությունը չի կենտրոնացնում ոչ միայն փախստականների քաղաքական խնդիրների, այլև սոցիալական հարցերի վրա։ Նրա ներկայացրած տվյալների համաձայն՝ գործազրկությունը փախստականների շրջանում մոտ 2–3 անգամ ավելի է, քան հայաստանցիների մոտ։

Ա. Ծատուրյանն ասել է, որ ՄԱԿ–ը, ԵԱՀԿ–ն և Բաքվի վարչակարգն ունեն ընդհանուր շահեր, և այդ շահերից դուրս գալով՝ միջազգային կառույցների մոտեցումները բավական կողմնակալ են։

–Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև քաղաքական կուսակցություններից որևէ մեկը մոտեցում չունեն ադրբեջանահայության և փախստականների խնդրի վերաբերյալ,–նկատել է բանախոսը՝ հավելելով, որ ադրբեջանահայերի մոտեցումն այս հարցի լուծման վերաբերյալ հետևյալն է. «Փախստականները պետք է վերադառնան հայրենի բնօրրաններ համապատասխան երաշխիքների դեպքում։ Եթե միջազգային կառույցները չեն կարող երաշխիքներ տրամադրել, ապա ադրբեջանահայությունը պետք է դառնա բանակցային կողմ»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը