Լրահոս

20.06.2011 13:56


«Եկել, տեր են դարձել մեր՝ 23 տարի պահած որմնանկարներին»

«Եկել, տեր են դարձել մեր՝ 23 տարի պահած որմնանկարներին»

Գյումրի քաղաքի պատմամշակութային անշարժ հուշարձանների ու շարժական արժեքների պահպանության քաղաքային նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մինաս Ավետիսյանի որմնանկարները փրկելու անվան տակ դրանք իրենց բնօրրանից պոկել–տանելն անբարո քաղաքականություն է։

Լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն էլ հայտարարել է, որ որմնանկարների վրա կառուցվել են սարկոֆագներ, մինչդեռ նախարարությունը տարածել էր, թե այդպիսիք չկան։

–Նրանք եկել, տեր են դարձել մեր՝ 23 տարի պահած որմնանկարներին։ Մենք լուսանկարել ենք, որմնանկարի աչքերը փորված հանված չեն, ծխախոտ հանգցված չէ, իսկ վանդալներ ամեն տեղ էլ կան։ Փողի պահանջ չի եղել։ Երբ Էռնեկյանը 2007–ին գնեց օդանավակայանը, նրան ներվեց մոտ 270 մլն, որ մաքուր գնի։ Մենք կոչ ենք արել պարոն Էռնեկյանին՝ հաշվի առնելով դա՝ նվիրել այդ որմնանկարները Գյումրուն, եթե ոչ, գյումրեցիները պատրաստակամություն հայտնեցին հավաքել ու այդ մարդու գումարը տալ,–ասել է նա։

Այս խորագրի վերջին նյութերը