Լրահոս

20.06.2011 15:32


«Ճանաչիր քո երկիրը». «Հայկական էստրադայի աստղերը խելքները լրի՞վ են գցել»

«Ճանաչիր քո երկիրը». «Հայկական էստրադայի աստղերը խելքները լրի՞վ են գցել»

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը հայտնում է, որ համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում պատկերված ռեփեր Սուպեր Սաքոյի մի ձեռքում հրաձիգ է, իսկ մյուս ձեռքով նա քաշում է մերկ աղջկա մազերից: Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին, նման սադիստական մոտիվներով լուսանկարները որևէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը (X դար):

Իրենք իրենց մտավորական համարող հայկական «պոպսայի» ներկայացուցիչները, երկրի առջև ծառացած խնդիրները բարձրաձայնելու փոխարեն, զբաղված են առանց այդ էլ պետության և Մայր աթոռի կողմից մոռացության մատնած հնադարյա վանքերի պատերի տակ սատանիզմի մոտիվներով լի ֆոտոսեսիաներ կազմակերպելով և դրանց արդյունքում ստացված սադիստական լուսանկարները համացանցում տարածելով:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնությունը դիտարկում է այս խայտառակությունը որպես հայ ժողովրդի պատմության, կրոնի և մշակույթի հանդեպ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, ինչպես նաև երիտասարդության շրջանում ազգային արժեքների դեմ ուղղված չգիտակցված քարոզչություն:

Նշենք նաև, որ Հաղպատավանքում է մի քանի տարի ապրել Սայաթ-Նովան…

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը