Աշխարհ

27.07.2021 18:15


Իտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել

Իտալիայում խնձորի մեծության կարկուտ է տեղացել

Կենտրոնական Իտալիայում գրանցվել են հորդառատ անձրևներ, որոնց ժամանակ տեղացել է ուժեղ կարկուտ, որի որոշ բեկորներ խնձորի չափի են եղել, հայտնում է gazeta.ru-ն:

Կարկուտի պատճառով, որը վնասել է նաև բազմաթիվ մեքենաների ապակիները, արգելափակվել է առանցքային A1 մայրուղին, որն անցնում է Ապենինյան թերակղզով:

Բացի մայրուղուց, Պարմայի տարածքում մեծ վնասներ են կրել բնակելի շենքերը. շատ շենքերի վրա կոտրվել են սալիկավոր տանիքները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը