Լրահոս

20.06.2011 15:49


ՆԱՏՕ–ի ավիացիան Լիբիայում ոչնչացրել է երեք տանկ

ՆԱՏՕ–ի ավիացիան Լիբիայում ոչնչացրել է երեք տանկ

«ՌԻԱ նովոստի»–ն տեղեկացնում է, որ Լիբիայում «Միացյալ պաշտպան» գործողությունն իրականացնող ՆԱՏՕ–ի ինքնաթիռները 24 ժամվա ընթացքում կատարել են 137 թռիչք, որոնցից 60–ը՝ ռազմական՝ ոչնչացնելով մասնավորապես երեք տանկ, մեկ վերահսկիչ հրամանատարական հանգույց, երկու հրթիռային համակարգ և հակաօդային պաշտպանության երկու ռադար։

Ընդհանուր առմամբ, մարտի 31–ից, երբ ռազմական գործողությունների իրականացումն անցավ ՆԱՏՕ–ի հրամանատարության տակ, դաշինքի օդուժը կատարել է 11 781 թռիչք, որոնցից 4 469–ը՝ ռազմական։

Լիբիային զենք տրամադրելու արգելքի վերահսկողության համար չորեքշաբթի Միջերկրական ծովի կենտրոնական մաս է մտել ՆԱՏՕ–ի 20 նավ։ Ռազմական գործողության սկզբից ի վեր դաշինքի զինվորականները ստուգման համար կանգնեցրել են 1 439 նավ, որոնցից 10–ը՝ կիրակի։

Այս խորագրի վերջին նյութերը