Քաղաքական

28.07.2021 14:06


Անհայտ կորած զինծառայողը հայտնաբերվել է. ծայրահեղ ծանր վիճակում է․ Գեղարքունիքի մարզպետ

Անհայտ կորած զինծառայողը հայտնաբերվել է. ծայրահեղ ծանր վիճակում է․ Գեղարքունիքի մարզպետ

Անհայտ կորած ժամկետային զինծառայողը հայտնաբերվել է, նա վիրավոր է, վիճակը ծայրահեղ ծանր է, այս մասին հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Բժիշկները նրա կյանքի համար պայքարում են»,-ասել է մարզպետը:

Ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հուլիսի 28-ին՝ ժամը 03:40-ի սահմաններում, հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, ընթացել են տեղային մարտեր: Մարտական գործողությունների հետևանքով, ժամը 08։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երեք զինծառայող վիրավոր են:

Հայկական դիրքերի ուղղությամբ հարձակում նախաձեռնած ադրբեջանական ստորաբաժանումները, ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, հետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Ռուսական կողմի միջնորդությամբ կողմերը հրադադարի պայմանավորվածություն են ձեռք բերել:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը