Լրահոս

29.07.2021 14:39


Աշտարակ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի մոտ բախվել են Volkswagen-ը, Opel-ն ու ВАЗ 21099-ը․ կան վիրավորներ

Աշտարակ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցի մոտ բախվել են Volkswagen-ը, Opel-ն ու ВАЗ 21099-ը․ կան վիրավորներ

Այսօր, հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցում թիվ 5 ավագ դպրոցի հարևանությամբ բախվել են Աշտարակ քաղաքի բնակիչներ՝ 33-ամյա Գեղամ Մուսիկյանի վարած Volkswagen մակնիշի, 37-ամյա Արկադի Մինասյանի Opel մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 64-ամյա Հայկ Կարապետյանի վարած ВАЗ 21099 մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա․ Մինասյանը և Հ․ Կարապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը