Աշխարհ

31.07.2021 16:40


Ամեն ինչ կանենք, որ դառնանք նոր մրցաշրջանի գլխավոր հերոսները․ Մխիթարյան

Ամեն ինչ կանենք, որ դառնանք նոր մրցաշրջանի գլխավոր հերոսները․ Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ հռոմեական թիմն իր առջև բարձր խնդիրներ է դրել նոր մրցաշրջանի համար․

«Ինչ վերաբերում է Իտալիայի չեմպիոնության համար պայքարի մասին, կարող եմ ասել, որ «Ռոմայի» ֆուտբոլիստները կանեն ամեն ինչ, որպեսզի նոր մրցաշրջանում լինեն գլխավոր հերոսները։ Մենք կփորձենք հնարավորինս շատ հաղթանակներ տանել»,-Մխիթարյանի խոսքերն է փոխանցում Corriere dello Sport-ը։

«Ռոման» նախորդ մրցաշրջանում անցկացրած 38 խաղում 62 միավոր վաստակեց ու Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցրեց։ Իտալիայի չեմպիոնությունը նվաճեց «Ինտերը» (91)։ Ա Սերիայի նոր մրցաշրջանը կմեկնարկի օգոստոսի 21-ին։ Առաջին տուրում «Ռոման» տանը կմրցի «Ֆիորենտինայի» հետ։ Հանդիպումը կկայանա օգոստոսի 22-ին։

Մխիթարյանը 2019 թվականից է հանդես գալիս «Ռոմայում»։ Ավարտված մրցաշրջանում նա Ա Սերիայի 34 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 13 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը