Քաղաքական

02.08.2021 11:51


Ոչինչ չի փոխվել մեր օրակարգում, մեր պայքարը շարունակվում է, իսկ ԱԺ-ն ամբողջական կլինի, եթե մեր ընկերները ներկա լինեն. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Ոչինչ չի փոխվել մեր օրակարգում, մեր պայքարը շարունակվում է, իսկ ԱԺ-ն ամբողջական կլինի, եթե մեր ընկերները ներկա լինեն. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրության պահանջն է, մենք առաջադրելու ենք թեկնածու, իսկ Ազգային ժողովը կարող է ձևավորվել և լինել ամբողջական կազմով, եթե մեր ընկերները ներկա լինեն: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Հարցին՝ Իշխան Սաղաթելյանն ինքն է ԱԺ ընդդիմադիր փոխնախագահի թեկնածուն, «Հայաստան» դաշինքի պատգամավորը դրական պատասխան տվեց:

Հարցին՝ եթե խմբակցության երկու կալանավորված պատգամավորները՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը ազատ չարձակվեն, նիստերին մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ, ի՞նչ գործողություններ են նախաձեռնելու, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Սա քաղաքական պրոցես է, կանենք, մեր քայլերը կտեսնեք»:

Tert.am-ի հարցին, թե իրենք կարծիքն իշխանության հասցեին փոխվել է, թե ոչ, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանին շարունակում են համարել հողատու, դավաճան, Իշխան Սաղաթելյանն ասաց.

«Ոչինչ չի փոխվել մեր օրակարգում, ինչ ասել եմ անցնող ութ ամսվա ընթացքում փողոցում, պատրաստ եմ յուրաքանչյուր րոպե կրկնել այս ամբիոնից, օրակարգը նույնն է, քանի որ երկրի առջև կանգնած մարտահրավերները նույնն են, համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր պայքարը շարունակվում է»:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը