Քաղաքական

02.08.2021 20:18


Ադրբեջանի ԶՈՒ-ն խախտել է հրադադարը Երասխի և Կութի հատվածներում

Ադրբեջանի ԶՈՒ-ն  խախտել է հրադադարը Երասխի և Կութի հատվածներում

Ադրբեջանական զինված ուժերը օգոստոսի 2-ին, ժամը 11։20-ից 12։00, խախտել են հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի, իսկ ժամը 14։30-ից՝ Կութ գյուղի հատվածում՝ տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ։

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների հակազդող գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հայկական կողմից տուժածներ չկան։

ՀՀ ՊՆ

Այս խորագրի վերջին նյութերը