Քաղաքական

04.08.2021 12:53


Մենք չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի․ Սեյրան Օհանյանը՝ Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան (տեսանյութ)

Մենք չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի․ Սեյրան Օհանյանը՝ Արթուր Խաչատրյանի հարցին ի պատասխան (տեսանյութ)

«Մենք չունենք պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի»,-այս մասին նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի այն հարցին, թե՝ այս պահին սահմանագծումն ու սահմանազատումը որքանո՞վ էին հրատապ, և ինչ ռիսկեր են պարունակում քննարկվող տարբերակները։ Հարցն ուղղելիս Արթուր Խաչատրյանը նաև հիշեցրեց, որ Հայաստանի ներսից էլ բավականին վտանգավոր հայտարարություններ են հնչում՝ իբրև թե դելիմիտացիան և դեմարկացիան քարե պարիսպ են երկրի շուրջ։

Պատասխանելով հարցադրմանը Սեյրան Օհանյանը նշեց․

«Մենք չունենք այն պայմանները, որպեսզի գնանք դելիմիտացիայի և դեմարկացիայի, որովհետև դելիմիտացիայի և դեմարկացիայի գնում են այն ժամանակ, երբ գոյություն ունեն խաղաղության պայմաններ և թշնամի երկրները վերածվում են հարևան երկրների, ստեղծվում են խառը հանձնաժողովներ և իրականացնում են այդ ամենը։ Բայց այսօր ադրբեջանցիները ներխուժել են մեր տարածք և չեն հեռանում, համոզված եմ, որ կարևոր ռազմավարական կետերը որ բանավոր կերպով հետ ենք քաշվել և հանձնել Ադրբեջանին հետագայում իրական սահմանազատման խնդիրներ են առաջացնելու՝ անհնարին դարձնելով ադրբեջանցիներին այդ տարածքներից հետ շպրտելը»,-նշեց Սեյրան Օհանյանը։

Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը