Լրահոս

21.06.2011 15:29


Է. Անտինյան «Ուղղակի ծիծաղելի է...»

Է. Անտինյան «Ուղղակի ծիծաղելի է...»

«Նախագահի պատասխանը շատ հստակ էր, և շատ զարմանալի է, որ դրա մեջ տարընթերցումներ են տեսնում»,–այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՌԱԿ ատենապետ Էդվարդ Անտինյանը։

Նա հեշեցրել է, որ արաբական դեպքերի ժամանակ, երբ ՀԱԿ-ը ոգևորված էր, իշխանությունը գնաց կոալիցիոն գործընկերների հետ հուշագրի ստորագրման և ընդառաջ գնաց ընդդիմությանն ու կատարեց նվազագույն քայլերը. «Այսինքն՝ նախագահի այն հայտարարությունը, թե երկխոսության նախաձեռնողը իշխանությունն է, այդպես էլ կա»։

Ինչ վերաբերում է օրենսդիրի և գործադիրի, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ղեկավարի հետ հանդիպումներին՝ ՀՌԱԿ ատենապետը նշել է, թե դա սովորական աշխատանքային գործընթաց է։ «Իրենք են շատ զարմացած իրենց հաջողություններից, որ այդ անձերի հետ հանդիպելու հնարավորություն է ընձեռնվել»,–ընդգծել է բանախոսը։

Նա անլուրջ է համարել այն հանգամանքը, որ «կուսակցությունը իր բոլոր հանդիպումները, աշխատանքային քննարկումները՝ երկրի ներկայի և ապագայի հետ կապված, պետք է ցուցակով ներկայացնի, ինչով կկարևորի իր գոյությունը»։

–Երեք տարի խոսել ավազակապետության, մոնղոլ–թաթարների մասին և հետո երջանկացած ասել՝ միայն մեզ առաջարկեցին այդ մարդկանց հետ հանդիպելը, ուղղակի ծիծաղելի է,–նկատել է Է. Անտինյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը