Աշխարհ

14.08.2021 16:51


Հայտնի է «Տանը միայնակ» կատակերգության վերաթողարկված տարբերակի պրեմիերայի օրը

Հայտնի է «Տանը միայնակ» կատակերգության վերաթողարկված տարբերակի պրեմիերայի օրը

«Disney+» սթրիմինգային ծառայությունը հայտնել է, թե երբ տեղի կունենա «Տանը միայնակ» կատակերգության ռեմեյքի պրեմիերան։ Այն կցուցադրվի նոյեմբերի 12-ին, հայտնում է Deadline-ը։ Ֆիլմը կկրի «Միայնակ սիրելի տանը» անվանումը։

Գլխավոր հերոսի՝ Մաքս Մերսերի կերպարը կմարմնավորի 12-ամյա Արչի Յեթսը («Ջոջո ճագարը»)։ Մաքսի ընտանիքը տոներին Ճապոնիա է մեկնում, իսկ նա ստիպված է միայնակ մնալ և դիմակայել կողոպտիչների զույգին, որոնք մտադիր են նրա ծնողներից անգին զարդ գողանալ։

«Տանը միայնակ» հինգ մասից բացկացած ֆիլմաշարի առաջին մասը թողարկվել է 1990թ․-ին։ Քրիս Քոլամբուսի ժապավենը երկու «Օսկարի» է արժանացել և համաշխարհային հայտնիություն բերել գլխավոր դերակատարին՝ Մակոլեյ Կալկինին։

Աղբյուրը՝ style.news.am

Այս խորագրի վերջին նյութերը