Աշխարհ

14.08.2021 19:10


Հայազգի չեմպիոն Գեղարդ Մուսասին 48-րդ հաղթանակն է գրանցել

Հայազգի չեմպիոն Գեղարդ Մուսասին 48-րդ հաղթանակն է գրանցել

Առանց կանոնների մարտերի «Bellator» մրցաշարի միջին քաշային կարգում չեմպիոն Գեղարդ Մուսասին պաշտպանել է տիտղոսը:

ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքում անցկացված մրցաշարի գլխավոր մենամարտում հայ մարզիկը մրցել է 36-ամյա ամերիկացի Ջոն Սոլթերի հետ և իր հակառակորդին պարտության մատնել երրորդ ռաունդում, երբ Մուսասիի հարվածաշարի ընթացքում մրցավարը դադարեցրել է մենամարտը՝ տեխնիկական նոկաուտ արձանագրելով:

​Սա Մուսասի 48-րդ հաղթանակն էր խառը մենամարտերում: Նա կրել է նաև 7 պարտություն ու գրանցել 2 ոչ–ոքի:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը