Աշխարհ

14.08.2021 20:27


Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Թուրքիայում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել

Թուրքիայի Անտառտնտեսության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ երկրի արևելյան հատվածում հրշեջ ինքնաթիռ է վթարի ենթարկվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Be-200 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Մարաշ (Քահրամանմարաշ) քաղաքում:

Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմի 7 անդամների ճակատագիրը դեռ հայտնի չէ:

Այս խորագրի վերջին նյութերը