Օգոստոսի 15-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 4 314 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 4 519 մարդ, մահացել է 35 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 477 264, այստեղից ապաքինվել է 421 532 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 406:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 34 074 փորձարկում, այդ թվում 19 813-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 14 261-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 12.66% է, վերջին 14 օրվանը՝ 10,38%, վերջին 7 օրվանը՝ 11.03%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 791 863 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 23 010 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 72 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 841 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 459 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:

Աղբյուրը՝ jnews.ge