Աշխարհ

16.08.2021 19:25


Turkish airlines-ը դադարեցրել է կանոնավոր չվերթները դեպի Աֆղանստան

Turkish airlines-ը դադարեցրել է կանոնավոր չվերթները դեպի Աֆղանստան

Turkish airlines ընկերությունը դադարեցրել է կանոնավոր չվերթները դեպի Աֆղանստան, հաղորդում է Anadolu-ն:

Ընկերությունը նաև որոշում է կայացրել ինքնաթիռ ուղարկել Քաբուլ` Թուրքիայի քաղաքացիներին տարհանելու համար:

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ Քաբուլում Թուրքիայի դեսպանատունը կշարունակի իր գործունեությունը և անհրաժեշտ օգնություն կտրամադրի այն թուրք քաղաքացիներին, ովքեր ցանկանում են լքել Աֆղանստանը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը