Աշխարհ

17.08.2021 20:45


Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում

Վրաստանում դիմակ կրելը պարտադիր է դառնում նաև բաց տարածքներում

Վրաստանում, բաց տարածքներում շնչադիմակ կրելը կրկին պարտադիր է դառնում: Համապատասխան որոշումն ընդունվել է Համակարգող խորհուրդի այսօրվա նիստում:

Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեի խոսքով՝ այսօրվանից փակ և բաց տարածքներում պարտադիր է շնչադիմակ կրել:

«Խորհրդի որոշմամբ ավելացվել է նոր կանոնակարգ, որը վերաբերում է պարտադիր շնչադիմակ կրելուն: Այսօրվանից պարտադիր է օգտագործել շնչադիմակ բաց և փակ տարածքներում, ինչը, մեր կարծիքով, հաշվի առնելով ներկայիս համաճարակը, մեզ համար կլինի ամենակարևոր և արդյունավետ միջոցներից մեկը, որպեսզի կարողանանք արդյունավետորեն հաղթահարել չորրորդ ալիքը»,-ասել է Տիկարաձեն:

Մեկ շաբաթ առաջ խորհուրդը որոշում էր կայացրել պարտադիր դարձնել շնչադիմակ կրելը բաց տարածքներում, որտեղ հավաքվում է ավելի քան հինգ մարդ:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը