Աշխարհ

17.08.2021 17:45


Թալիբները հայտարարել են Քաբուլի միջազգային օդանավակայանից բոլոր չվերթների դադարեցման մասին. տարածքում կրակոցներ են հնչել

Թալիբները հայտարարել են Քաբուլի միջազգային օդանավակայանից բոլոր չվերթների դադարեցման մասին. տարածքում կրակոցներ են հնչել

«Թալիբան» արմատական շարժումը երեքշաբթի հայտարարել է Աֆղանստանի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանից բոլոր չվերթների դադարեցման մասին: Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Sky News Arabia հեռուստաալիքը:

Ըստ Al Arabiya-ի` Թալիբանի ջոկատները մոտեցել են Քաբուլի օդանավակայանին: Այնտեղ և օդանավակայանին հարակից տարածքում գտնվող բազմաթիվ մարդկանց ցրելու համար թալիբները մի քանի անգամ օդ են կրակել:

Քաբուլի օդանավակայանը խաղաղ բնակիչների համար կբացվի օգոստոսի 21-ին, հայտնում է Al Jazeera-ն ՝ վկայակոչելով օդանավակայանի անվտանգության ծառայությանը:

Նախկինում Քաբուլի օդանավակայանից չեղարկվել էին բոլոր առևտրային թռիչքները, և տարանցիկ օդանավերին խորհուրդ էր տրվել փոխել իրենց երթուղին՝ շրջանցելով Աֆղանստանի օդային տարածքը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը