Աշխարհ

17.08.2021 21:15


Համացանցում հայտնվել է շոկային տեսանյութ, որում երևում է ամերիկյան ռազմական ինքնաթիռի շասսիից կախված աֆղանստանցու դին (լուսանկար)

Համացանցում հայտնվել է շոկային տեսանյութ, որում երևում է ամերիկյան ռազմական ինքնաթիռի շասսիից կախված աֆղանստանցու դին (լուսանկար)

Համացանցում տարածվել է շոկային տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է աֆղանստանցի տղամարդու դին քամուց տարուբերվում. մարմինը կպած է շարժվող ինքնաթիռի շասսիին, գրում է Daily Mail-ը:

Սա այն հազարավոր աֆղանստանցիներից մեկն էր, որը փորձում էր ամերիկյան ռազմական օդանավի միջոցով փախչել թալիբների վերահսկողության տակ հայտնված Քաբուլից:

Տեսանյութն արվել է C-17 ինքնաթիռի պատուհանից:

Ամերիկյան կողմն ավելի ուշ հաստատել է, որ ինքնաթիռի արտաքին մասում մարդկային դի է հայտնաբերվել:

Ավելի վաղ համացանցում տարածվել էր ուշագրավ լուսանկար, որում երևում են հարյուրավոր աֆղանստանցի փախստականներ՝ ամերիկյան բեռնափոխադրող օդանավի սրահում: Այս մարդիկ փախել են «Թալիբան» արմատական շարժման զինյալներից, որոնք կիրակի մտել են մայրաքաղաք Քաբուլ և վերահսկողություն հաստատել երկրի վրա:

Պարբերականը նկատում է, որ այս ընթացքում ԱՄՆ-ն առնվազն երկու C-17-ի թռիչք է իրականացրել Քաբուլից, որտեղ իսկական քաոս է հաստատվել:

Կիրակի եղել է առաջին թռիչքը, երբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի C-17-ը Քաբուլից թռել է դեպի Կատար: Մինչ այն պատրաստվում էր թռիչքի, Աֆղանստանի հարյուրավոր սարսափահար քաղաքացիներ վազել են դեպի ինքնաթիռը, թեքահարթակով բարձրացել և տեղավորվել դրանում:

Defense One-ի ձեռք բերած լուսանկարը ցույց է տալիս, որ նրանք բոլորը նստած են ինքնաթիռի հատակին, որը հարմարեցված է 150 զինվորի հարմարավետ տեղափոխելու համար, բայց կարող է տանել 171 000 ֆունտ բեռ: Այդ պահին ինքնաթիռում ուղևորների ստույգ թիվը եղել է 640, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ:

«Թալիբան»-ի զինյալներն օգոստսի 15-ին առանց մարտի մտել են Քաբուլ եւ մի քանի ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն հաստատել Աֆղանստանի մայրաքաղաքի նկատմամբ: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին հայտնել Է, որ վայր Է դրել լիազորություններն՝ արյունահեղություն թույլ չտալու համար և հեռացել է երկրից:

A C-17 jet carrying 640 Afghan refugees that left Kabul on Sunday night as the Taliban claimed the city. The flight landed in Qatar. The refugees ran up the half-open ramp while US forces were preparing for take-off, according to an unnamed defense official cited by Defense One on Monday. At least one other C-17 has departed the area

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը