Աշխարհ

21.08.2021 16:40


Ըստ Էրդողանի՝ հիմա Թուրքիայում կա 300 հազար աֆղան փախստական

Ըստ Էրդողանի՝ հիմա Թուրքիայում կա 300 հազար աֆղան փախստական

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթօրյա նամազից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել աֆղանստանցի փախստականների խնդրին, ինչպես նաև առհասարակ Աֆղանստանում տիրող իրադարձություններին։

Էրդողանը, պատասխանելով Թուրքիայի ընդդիմադիր շրջանակների այն պնդմանը, թե Թուրքիայում այս պահին կա 1.5 մլն աֆղանստանցի փախստական, ասել է, որ դա սուտ տեղեկություն է։ Էրդողանի խոսքով՝ այս պահին Թուրքիայում կա 300.000 աֆղան փախստական։ Նա ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ Թուրքիան չի պատրաստվում է կացարան դառնալ աֆղանստանցի փախստականների համար։

Էրդողանը շեշտել է, որ թուրքական կողմը բանակություններ ունեցել է թալիբների հետ և առաջիկայում էլ պատրաստ է բանակցություններ անցկացնել նրանց հետ։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը