Աշխարհ

21.08.2021 19:40


Վրաց-թուրքական սահմանին մեծ քանակությամբ հերոին է առգրավվել (տեսանյութ)

Վրաց-թուրքական սահմանին մեծ քանակությամբ հերոին է առգրավվել (տեսանյութ)

Ներքին գործերի նախարարության Աջարիայի ոստիկանության բաժնի և ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության աշխատակիցները, համատեղ օպերատիվ-հետախուզական գործողությունների արդյունքում՝ Սարփիի մաքսակետի տարածքում բերման են ենթարկել 1979 թվականին ծնված Օ.Գ.-ին՝ հատկապես մեծ քանակությամբ թմրանյութ անօրեն գնելու-պահելու և Վրաստան ապօրինի ներկրելու փաստով: Ըստ ՆԳՆ-ի, հանցագործությունը պատժվում է 8-ից 20 տարվա կամ ցմահ ազատազրկմամբ:

«Օ.Գ.-ի վարած միկրոավտոբուսի զննության արդյունքում իրավապահները որպես ապացույց առգրավել են նշված փոխադրամիջոցի սրահում երկու կապոցում թաքցրած «հերոին»:

Մեծ քանակությամբ թմրամիջոցների ապօրինի առքուվաճառքի և Վրաստան ապօրինի ներմուծման գործով հետաքննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-րդ մասի և 262-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով»,-հայտնում են Ներքին գործերի նախարարությունից:

Աղբյուրը՝ jnews.ge

Այս խորագրի վերջին նյութերը