Քաղաքական

31.08.2021 13:31


Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չընտրվեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանձնաժողովի անդամ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները դեմ քվեարկեցին Ղազինյանի թեկնածությանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս ընդդիմադիր խմբակցություններին հնգօրյա ժամկետում նոր թեկնածություն ներկայացնել:

Այս խորագրի վերջին նյութերը