Աշխարհ

31.08.2021 15:57


Ադրբեջանը ՌԴ-ի, Իրանի և Ղազախստանի հետ կմասնակցի ռազմածովային զորավարժությունների

Ադրբեջանը ՌԴ-ի, Իրանի և Ղազախստանի հետ կմասնակցի ռազմածովային զորավարժությունների

Ադրբեջանի ռազմածովային ուժերը նույնպես կմասնակցեն Կասպից ծովում տեղի ունենալիք ռազմածովային զորավարժություններին։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը։

Զորավարժություններին մասնակցելու են նաև Ռուսաստանի, Իրանի, և Ղազախստանի ռազմածովային ուժերի անձնակազմերը։

Զորավարժությունները կմեկնարկեն Իրանում կազմակերպված «Ծովային գավաթ» մրցույթից անմիջապես հետո։

Այս խորագրի վերջին նյութերը