Աշխարհ

04.09.2021 15:00


Թուրքիայում միկրոավտոբուսը բախվել է գնացքին. կա 6 զոհ, 6 վիրավոր

Թուրքիայում միկրոավտոբուսը բախվել է գնացքին. կա 6 զոհ, 6 վիրավոր

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում, Թեքիրդաղ նահանգի Լուլեբուրղազ քաղաքի մոտակայքում գնացքի և միկրոավտոբուսի բախման հետևանքով 6 մարդ զոհվել է, 6-ը `վիրավորվել, հայտնում է NTV-ն:

Աշխատակիցներին տեղափոխող ծառայողական միկրոավտոբուսը բեռնատար գնացքի անցնելուց մի քանի վայրկյան առաջ դուրս է եկել երկաթգծի վրա:

Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ: Սկսվել է հետաքննություն:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը