Աշխարհ

08.09.2021 09:11


Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Այսօր Լրագրողների համերաշխության միջազգային օրն է

Սեպտեմբերի 8-ին նշվում է Լրագրողների համերաշխության միջազգային օրը։ Այն հաստատվել է Լրագրողների միջազգային կազմակերպության կողմից 1958 թվականին։

Սեպտեմբերի 8-ն ընտրվել է այն պատճառով, որ 1943թ. հենց այդ օրը Բեռլինում ֆաշիստները մահապատժի են ենթարկել 1942թ. գեստապոյի ձերբակալած չեխոսլովակցի լրագրող, գրական և թատերական քննադատ, հրապարակախոս, չեխոսլովակյան կոմկուսի ակտիվիստ Յուլիուս Ֆուչիկին:

Ֆուչիկն անգամ անազատության մեջ է գիրք գրել՝ «Ռեպորտաժ՝ կախաղանի օղակը վզին», որի համար 1950թ. հետմահու պարգևատրվել է Խաղաղության միջազգային մրցանակով:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը