Աշխարհ

08.09.2021 16:50


Ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել

Ադրբեջանցի զինվորն ինքնասպան է եղել

Ադրբեջանի ԶՈւ զինծառայողն ինքնասպանություն է գործել։ Տեղեկությունը հայտնում է Sputnik-ը Ադրբեջանը՝ վկայակոչելով երկրի գլխավոր դատախազությանը։

Նշվում է, որ շարքային Մամեդաղ Մելիքզադեն ինքնասպան է եղել։ Հարուցվել է քրեական գործ՝ «ինքնասպանության հասցնելու» հոդվածով։

Նշենք, որ սա ադրբեջանական բանակում ինքնասպանության առաջին դեպքը չէ։ Տարվա սկզբին հաղորդվել էր, որ երկրի զինված ուժերի ինքնասպանության մի քանի փորձ է կանխել է զինծառայողների շրջանում: Նման միջադեպերը հաճախակի են դարձել Արցախում ռազմական գործողություններից հետո։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը