Աշխարհ

09.09.2021 09:06


Հենրիխ Մխիթարյանը չի բացառել իր տեղափոխությունը Ռուսաստան

Հենրիխ Մխիթարյանը չի բացառել իր տեղափոխությունը Ռուսաստան

Հայաստանի հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել, որ ապագայում կարող է կարիերան շարունակել Ռուսաստանում։

Ռուսական «Матч ТВ»-ի թղթակիցը 32–ամյա ֆուտբոլիստին հարցրել է, թե շրջանառվող լուրերի համաձայն՝ Մոսկվայի «Սպարտակը», ԲԿՄԱ-ն, Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» հետաքրքրված են նրա ծառայություններով և երբ սպասել հայ ֆուտբոլիստին Ռուսաստանում։

«Խոսակցություններ կան, դա գաղտնիք չէ։ Հիմա Ռուսաստանի առաջնությունում հայտնվել ես չեմ կարող, քանի որ ներկայացնում եմ «Ռոման», և ինձ լավ եմ զգում այնտեղ։ Ինչ կլինի հետագայում, ժամանակը ցույց կտա։ Երբեք մի ասա երբեք»,-ասել է Մխիթարյանը։

Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» հետ մասնակցել է 4 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը