Լրահոս

11.09.2021 10:26


Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը

Երևանում 24-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է երկաթյա գովազդային էլեկտրասյանը

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Պարույր Սարգսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ Ա. Ղանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթյա գովազդային վահանակի սյանը։

Ինրպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նույն գումարտակում նյութեր են նախապատրաստվում։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Այս խորագրի վերջին նյութերը