Աշխարհ

11.09.2021 17:51


Մեսսին ու Նեյմարը չեն ընդգրկվել ՊՍԺ-ի` Կլերմոնի հետ խաղի հայտացուցակում

Մեսսին ու Նեյմարը չեն ընդգրկվել ՊՍԺ-ի` Կլերմոնի հետ խաղի հայտացուցակում

Հարձակվողներ Լիոնել Մեսսին և Նեյմարը, ինչպես նաև կիսապաշտպաններ Լեանդրո Պարեդեսն ու Անխել Դի Մարիան չեն ընդգրկվել ՊՍԺ-ի` Լիգա 1-ի 5-րդ տուրի` «Կլերմոնի» հետ խաղից հայտացուցակում։

ՊՍԺ-ի հայտացուցակն ընդհանուր առմամբ ունի այս տեսքը․

Դոնարումա, Նավաս, Լետելյե, Հաքիմի, Կիմպեմբե, Մարկինյոս, Մբապե, Իկարդի, Ռաֆինյա, Դանիլո, Ռիկո, Վեյնալդում, Էրերա, Դիալո, Դրաքսլեր, Կերեր, Մենդեշ, Գեյե, Բիտշիաբու, Յանսանե, Բիտմուսալա, Էբիմբե։

ՊՍԺ-«Կլերմոն» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի ժամը 19։00-ին։ Խաղը կկայանա Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ ՊՍԺ-ն 4 խաղից հետո 12 միավոր է վաստակել ու գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, իսկ «Կլերմոնը» 8 միավորով 3-րդ տեղում է։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը