Աշխարհ

13.09.2021 10:57


Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում

Ադրբեջանական բանակի գլխավոր շտաբի պետը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայում

Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վալիևը պաշտոնական այցով գտնվում է Թուրքիայի Հանրապետությունում:

Այցի շրջանակներում նախատեսված են ադրբեջանական պատվիրակության մի շարք հանդիպումներ Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, Day.Az-ին հայտնել են Պաշտպանության նախարարությունում:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության հարցեր:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը