Քաղաքական

15.09.2021 14:25


Լին Թրեյսին «չափազանց կարևոր» է համարում Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները

Լին Թրեյսին «չափազանց կարևոր» է համարում Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին անդրադարձել է Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանի ոստիկանության կողմից իրականացվող ապօրինի գործողություններին։

«Չափազանց կարևոր է այն, ինչ տեսնում ենք Գորիս-Կապան ճանապարհին։ Սա այն է, ինչի մասին մենք բազմիցս նշել ենք նոյեմբերին կայացած՝ կրակի դադարեցման մասին համաձայնագրից հետո»,-լրագրողների հետ զրույցում ասաց Թրեյսին։

Ամերիկայի Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չեն համարում։

Լլրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին՝ նշելով, որ այդ հարցը համապարփակ կարգավորման կարիք ունի։

«Մենք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը չենք համարում լուծված և գտնում ենք, որ 2 երկրի միջև այս հարցերի լուծման նպատակով համապարփակ կարգավորման կարիք կա»,-նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը