Լրահոս

28.06.2011 13:45


Վ. Բոստանջյան. «...կառավարությունը միշտ կարող է անել ավելին, քան անում է»

Վ. Բոստանջյան. «...կառավարությունը միշտ կարող է անել ավելին, քան անում է»

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը,  պատասխանելով լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ չնայած ամիսներ առաջ  ՀՀ նախագահը  կառավարությանը հստակ հանձնարարական տվեց  ՀՀ տնտեսությունը զարգացնելու վերաբերյալ, սակայն կարծես թե գնալով ամեն ինչ ավելի է վատանում, ասել է, որ կառավարությունը քայլեր անում է։

–Ի՞նչն է ավելի վատ։ Գնաճային սցենարները ինչ որ կան, մեր  համապատասխան կառույցները, ՀՀ նախագահի  կողմից ասված ընդհանուր տնտեսական քաղաքականությամբ, մասնավորապես Կենտրոնական բանկն իր  քաղաքականությամբ, կոորդինացված մոտեցում են ցույց տալիս, և, ըստ  էության, մեզ համար գնաճի զսպման բավականաչափ  լուրջ  սցենար գոյություն ունի, և  դա պահպանվելու է մինչև տարեվերջ։ Ինչ վերաբերում է գյուղատնտեությանը, արդյունաբերությանն ու այլ ճյուղերին, ապա 72 մլրդ–ի ներդրումներ են եղել, և դա ոչ մեծ  հանրապետության համար այս փոքր ժամանակահատվածում  մեծ  նվաճում է, ու կարծում եմ՝ այդ նվաճումները շարունակվում են,–ասել է նա։

Ըստ Վարդան Բոստանջյանի՝ մենք դեռ գնաճ ունենք, սակայն այն, համեմատած  տարեսկզբի հետ, նվազել է։

–Գնաճ կա և պետք է լինի։ Տարեսկզբին 9,4 տոկոս էր այն, բաց հիմա 5,6 տոկոս է՝ համարյա 6–ին մոտ,–ասել  է նա։

Հարցին՝ ինքը գո՞հ է ՀՀ կառավարության աշխատանքից, Վարդան Բոստանջյանը պատասխանել է՝ ամբողջ աշխարհի երկրների համար էլ օրինաչափ է, որ կառավարությունը միշտ կարող է անել ավելին, քան անում է, ու նույնն էլ մեր  կառավարությանն է վերաբերում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը