Աշխարհ

16.09.2021 14:07


Կրկին հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը

Կրկին հանդիպել են Ադրբեջանի նախագահի օգնականն ու Ադրբեջանում Իրանի դեսպանը

Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության վարչության պետ Հիքմեթ Հաջիևը կրկին հանդիպել է Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավիի հետ: Այս մասին Ադրբեջանում Իրանի դեսպանը գրել է իր թվիթերյան հաշվում։

«Մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ ես առիթ ունեցա հանդիպելու Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ: Մեր զրույցի ընթացքում քննարկեցինք ներկա իրավիճակը և ապագայի ծրագրերը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր»,-ասված է դեսպանի հրապարակման մեջ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը