Լրահոս

28.06.2011 15:18


Ստեփան Դեմիրճյան. «Դե, եթե չեղավ, չեղավ…»

Ստեփան Դեմիրճյան. «Դե, եթե չեղավ, չեղավ…»

Արտահերթ ընտրությունների անցկացումը սկզբունքային հարց է,–լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանն ու ընդգծել, թե դրանք ինչքան շուտ լինեն, այնքան լավ, սակայն ժամանակ դեռ կա։

Այդուհանդերձ, ընդդիմությունն անվերջ սպասել էլ չի կարող, և ամեն ինչ իր վերջնաժամկետն ունի։

Թե ո՞րը կլինի արտահերթ ընտրությունների տարբերությունը, եթե դրանք անցկացնելու են նույն մարդիկ, Ստեփան Դեմիրճյանը, ըստ էության,  չի պատասխանել՝ նշելով, որ եթե դրանք կեղծվում են, ուրեմն պետք է նոր արտահերթ ընտրություններ անցկացվեն, և արտահերթի դեպքում հասարակությունը կգա ընտրություններին։

Իսկ «7օր»–ի հարցին՝ «Եթե արտահերթ ընտրություններ լինեն, ու նորից Սերժ Սարգսյանն ընտրվի, կընդունե՞ք այդ արդյունքները», նա պատասխանել է.

Հերթական թե արտահերթ, եթե նորմալ ընտրություններ են անցկացվում, իհարկե, կընդունենք արդյունքները։ Ի՞նչ կարևոր է՝ արտահե՞րթ, թե՞ հերթական։ Եթե նորմալ ընտրություններ են անցկացվել, մենք կընդունենք արդյունքները։

Չնայած որ Ստեփան Դեմիրճյանն ընդգծել է, որ ընդդիմությունն անվերջ սպասել չի կարող, այդուհանդերձ՝ «լիմիտն» ավարտվելուն պես նրանք ուժային մեթոդների չեն դիմելու, քանի որ դեմ են դրանց։

Հսկայական դժգոհություն է կուտակվել հասարակության մոտ, և բնականաբար ընդդիմությունը կուղղորդի այդ հասարակական ճնշումը, բայց միաժամանակ ամեն ինչ կանի, որ փոփոխություններն իրականացվեն հանգիստ, սահուն, խաղաղ ճանապարհով,–նշել է նա։

Ինչ վերաբերում է արտահերթ ընտրություններ համար սահմանադրական հիմքերի բացակայությանը, նա նշել է, որ եթե կա քաղաքական որոշում, ապա իրավաբանական հիմքեր միշտ էլ կգտնվեն։

«Եթե լիմիտը վերջանա, և երկխոսությունը արտահերթ ընտրությունների շուրջ տեղի չունենա, որո՞նք են լինելու ՀԱԿ–ի քայլերը» հարցին ի պատասխան էլ Ստեփան Դեմիրճյանն ասել է.

Ի վերջո՝ հասարակական ճնշումն է դա ապահովելու…

–Եթե չեղա՞վ։

Դե, եթե չեղավ, չեղավ… բայց կլինի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը