Աշխարհ

18.09.2021 16:05


«Պուտինը բջջային հեռախոս չունի, ուստի ընտրություններին քվեարկելու համար օգտագործել է օգնականներից մեկի հեռախոսը». Պեսկով

«Պուտինը բջջային հեռախոս չունի, ուստի ընտրություններին քվեարկելու համար օգտագործել է օգնականներից մեկի հեռախոսը». Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրություններին առցանց քվեարկելու նպատակով օգտագործել է իր օգնականներից մեկի հեռախոսը: Այդ մասին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Նախագահն իսկապես գաջեթ չունի, բայց նրա օգնականներն ունեն գաջեթներ: Օգնականների հեռախոսներից մեկն օգտագործվել է քվեարկության համար: Այստեղ ամեն ինչ բացարձակ նորմալ էր»,-ասել էր նա:

Ավելի վաղ պետության ղեկավարը հայտնել էր, որ բջջային հեռախոս չունի, քանի որ ցանկացած բաժանորդի հետ օպերատիվ շփման այլ եղանակներ ունի:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը