Լրահոս

29.06.2011 11:04


Մահացել է հայտնի երգիչ Փոլ Բաղդադլյանը

Մահացել է հայտնի երգիչ Փոլ Բաղդադլյանը

Հունիսի 28-ին երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայտնի հայ երգիչ Փոլ Բաղդադլյանը:

Նա այն եզակի հայ երգիչներից է, ովքեր հայտնի են ողջ աշխարհում: Փոլ Բաղդադլյանը ծնվել է Սիրիայի Հալեպ հայաշատ քաղաքում։ Իր գործունեությունն սկսել է 1970-ականներին՝ Մերձավոր Արևելքի երկրներում, ապա նրա փառքը տարածվել է Միացյալ Նահանգներում ու Եվրոպայում:

Նա գրել է ավելի քան հարյուր հիթային երգեր, մասնավորապես սիրային թեմատիկայով:

Մեկ տարի առաջ Բեյրութում տված հարցազրույցներից մեկում Բաղդադլյանն ասել էր, թե իր կյանքի ամենաերջանիկ պահերից մեկը եղել է այն, երբ իմացել է, որ երկու հայ ծանոթացել ու ամուսնացել են իր համերգներից մեկի շնորհիվ:

Այս խորագրի վերջին նյութերը