Աշխարհ

23.09.2021 15:31


Բայրամովը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Բայրամովը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի հետ

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպել է Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ:

Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայութունը, հանդիպմանն ընթացքում ընդգծվել է, որ երկկողմ հարաբերությունները կողմերի միջև զարգանում են մի շարք ուղղություններով:

Ինչպես փոխանցում է ադրբեջանական աղբյուրը, Բայրամովը Լինդեին տեղեկացրել է անվտանգության և եռակողմ հայտարարությունների իրականացման հետ կապված իրավիճակի ընթացքի մասին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը